Այն աչքերը, որոնք կիսել են ինձ հետ կյանքիս լավագույն պահերը, լավագույն վայրերը, լավագույն տեսարաններն ու լավագույն ճանապարհները, լավագույն զգացողությություններն ու լավագույն համարձակությունը, լավագույն տխրությունն ու լավագույն հմայքը, լավագույն կիրքն ու լավագույն հիացմունքը, լավագույն երկխոսությունն ու գերագույն անկեղծությունը:
Կողքից ամեն բան այլ է թվում: Փորձառու հոգեբանի պես դուրս եմ գալիս սեփական մաշկից ու այլ աչքրեով նայում իմ նոր կյանքի կտավին:
Վան Գոգի վրձնի պես մեծ-մեծ ու հաստ շերտով ծածկված ներկերի տակ թաքնված է կնոջս իմաստության ալեհերը, անասելի պարզությունն ու անկրկնելի ոգին, որը կրքոտ հարվածներով ոչնչացնում է նկարի յուրաքանչյուր բացասական երանգ:
Ձեռքը սեղմած անցնում եմ Իտալական ռեվիերայի քարքարոտ ժայռերով, հատում եմ պատմության ամեն էջ, գրկումս առնում նրա մարմինը՝ կեսգիշերային ծովի ափին ու աշխարհի գագաթին կանգնած քննարկում միջնադարի բարքերի էության տողերը, Վերսալի ճեմայգիների անցյալը վայելում՝ հուսալով զգալ եկող ապագան, Հաղթական կամարի առջև խոստանում միմյանց... հաղթե՛լ:
Հուսահատության, կասկածի, պատերազմի ու մենամարտի, մռայլի ու խավարի, թերացման ու անվստահության, անդառնալիի ու արգելվածի, անհավատության ու անկայունության կատարյալ բացակայություն:
Ամեն բան իր տեղում է, ամեն բան՝ հասկանալի, չկա ոչինչ, ինչը կարող էր խալխտել վրա հասնող խաղաղությունն ու գերության առնող երկխոսությունը:
Ես վայելում եմ նրան, կարծես մի բաժակ կարմիր, չոր գինի, որի պտուղները սկիզբ են առել մի պտղատու սևահողի խորքերից, սնվել արևի ամենաջերմ շողերով ու անձրևի հիացական հպումներով սողոսկել պտղի արմատներին, խոնավացրել դրանց եզրերն ու աճեցրել տիզեզրքի ամենահյութեղ խաղողը - Իմ Կնոջը:
Կյանքս քո հունով է հոսում: Մի փոխիր դրա ընթացքոը: Թույլ տուր, որ մեր ընդհանուր գետը սլանա դեպի ամենաբարձր անդունդը, որ ստեղծի տիեզերքի ամենաշքեղ ջրվեժը:
Ահա այդ պահին միլիոններ կգան հետևելու և հիանալու մեր անհավանական ճանապարհով...

Комментариев нет:
Отправить комментарий