Նախաբան
Խմբակային սեքսի ամենակարևոր կանոն. գլուխ չպահե՛լ:
Հայաստանի Ժողովրդա-Դեմոկրատական
Հանրապետության ողջ կուսակցա – քաղաքական վարդապետությունը լծվել է
հանրաքվե կազմակերպելու և այն հաջողությամբ տապալելու գիտատեղեկատվական ակտիվ
արշավին:
Իմ խորին համոզմամբ Հայաստանում ոչ թե պարզապես շախմատը պետք է դառնա
հանրակրթական դպրոցներում ուսուցանվող պարտադիր առարկա, այլ քաղաքական շախմատը,
որն իր մեջ ներառում է այդ ոլորտի արդեն կայացած պոպուլիզմն ու դեմագոգիան, նույնիսկ
ցինիզմի և կրկեսային ժանգլոյրության սահմանները հատած մառազմը և, իհարկե, Գալուս
Տեր-Հրաշք Գրիգորիչ Մտքի ՍՏահակյանին:
Դիտում ես ԱԺ - ում ծավալվող Կառավարություն – պատգամավորներ (ընդդիմադիր) երկխոսությանն ու չես էլ հասկանում՝ մշակութային շո՞կ ես ապրում, մարդկային դրամա՞, օրգազմիկ կատագերությու՞ն, թե՞ հոգևոր մահ:
ՀՀ – ն այժմ ուղիղ համեմատական է Մոնիկա Բելուչիի հանդիպմանը Հռոմի Պապի հետ, երբ
բավարարված կինն ի ցույց է դնում իր փառթամ ստինքների ողջ հմայքը, իսկ երբեմնի
տղամարդը միայն աչքերով է փորձում վայելել տեսարանը (որովհետև մնացած միակ օրգանն
է), քանի որ Մոնիկայի կրծքերը նման են թանգարանային նմուշի. նայել կարելի է, ձեռք
տալ՝ ո՛չ:
Այսպիսով՝ Բելուչին (ՀՀԿ), որն ունի բացարձակ իշխանություն խեղճ ու կրակ Պապու
(թումբանային ընդդիմություն) վրա, հավաքված լրագրողներին (ՀՀ քաղաքացիներին) ու իր
թիկնապահներին (մականունավոր ինտելեգենտակույտ) պիտի ապացուցի, որ իր
բարեմասնություններն ավելի կաթոլիկ են, քան Հռոմի Պապը:
Այդ ապացույցը հիմնավորելու համար պետք է վերադառնալ մի քիչ հետ:
2008 – ի նախագահական ընտրությունների ժամանակ նշմարվում էր նոր մի քաղաքական ուժ,
որի գլխին կանգնած էր Րաֆֆի Բադասխանափոր Բեղանիսյանը:
Նախագիծն իրականում կարճաժամկետ էր: Նպատակն էլ պարզից պարզ. 2013 – ին թեկնածու
ծնել, մի քիչ խլվրտալ, ապա հեռանալ աղոթքներով, ինչն էլ դե ֆակտո արվեց: Այս
նախագիծը կազմակերպվեց մի դասական քաղաքական քայլ իրականացնելու համար:
Քանի դեռ դաշտում կային ուժեր, որոնք կարող էին Բելուչիի կրծքերը շոյելու հայտ
ներկայացնել, ապա շտապ պետք էր ձեռնամուխ լինել այդ շոյող ձեռքին (ՀՅԴ) ճտացնելու
գործընթացին: Եկեք քաղաքական շախմատում այդ անվանենք «Քայլ ձիով»: Հետագայում
Բադասխանափորն առհասարակ պիտի լքեր դաշտը, իսկ նրա գործունեության արձագանքը պիտի
դառնար նրա բեղը:
Կբավարարվեմ միայն այս օրինակով, հակառակ դեպքում մի հաստաքամակ գիրք կդառնա
գրածս:
Ինչևիցե…
Սկզբի համար ամեն ինչ հաջողվեց, եթե հաշվի չառնենք Բելուչիի ու նրան նախորդող Աննա
Սեմինովիչի (այսուհետ՝ Ռոբերտ Ք.) բախումը մի խումբ լրագրողների հետ: Այդ երկու
գիգանտ անհատականությունների չորս գիգանտ փափկամասնությունները տրորեցին ոչ պակաս,
քան ութ լրագրող, ապա հայտարարեցին, որ երբեք չեն տեսել ու տեղյակ էլ չեն, թե էդ
փողերը որտեղ են պահված:
Մի խոսքով ամեն ինչ հարթվեց (ամեն դեպքում՝ իրենց համար): Բելուչիի երկրորդ
գալուստն անսպասելի չէր: Սակայն մեսսիա կրծքերի երկրորդ փորձի ժամանակ բոլորին
արդեն պարզ էր, որ Մոնիկայի դոշերը ոչ այլ ինչ են, քան արհեստական:
Սիլիկոնի առատությունն անքան բացահայտ էր, որ հանրությունը կամաց - կամաց խեղդվում
էր, խորտակվում էր երկու ուռած ստինքերի միջև:
Նրանցից շատերը ճնշմանը չդիմանալով պարզապես դուրս էին թռնում արանքից:
Հղում անելով անանուն անդամներին՝ ոչ պաշտոնական տվյալներով Հայաստանից վերջին 7
տարիների ընթացքում արտագաղթել է մոտավորապես 232.000 մարդ, իսկ Աննա Սեմենովիչի
կառավարման օրոք Հայաստանը լքել է 134.000 հայ: Ընդհանուր առմամբ այդ երկու զույգ
դոշերը Հայաստանը զրկել են գրեթե 366.000 հայից:
Այդ թվում նաև ես եմ…
Էս երկուսից առաջ մեկն էլ կար՝ Ալֆռեդի (մութ) սենյակի Ալֆռեդը, որի ժամանակներից
մեզ հասած սեպագիր արձանագրություններում արտագաղթի մասին փաստաթղթերի թվական տվյալների
վրա մոմի չորացած կաթիլներ են, և դրանք գաղտնազերծելն անհավանական է, նույնիսկ մեր
օրերի տեխնոլոգիաներով:
Մի պահ եթե ուշադիր նայեք ձեր շրջապատին ու սկսեք մատները ծալել՝ հաշվելով երկրից
բացակա ձեր ընտանիքի անդամներին, բարեկամներին, հարևաններին, ընկերներին,
համագյուղացիներին և այլն, կհասկանաք, թե ինչ ահռելի է վերը նշված թիվը Հայաստանի
պես տռածակ երկրի համար:
Եթե տրվեմ Մեծ դավադրության թեորիային, ապա միանշանակ կփաստեմ, որ ավելի
մասնագիտական այս գործը գլուխ բերել պարզապես անհնար էր:
1991 թվականից ի վեր Հայաստանը եփում էր ու է տարաբնույթ քաղաքական խարդավանքների
ու ինտրիգների, կուլիսային օրգանամաժության ու հետևալպստման, անիրական շախմատային
մանևվրների ու կեղտոտ սպանությունների ժանգոտած կաթսայի մեջ:
Մեզ անդադար ստիպում են պտտվել երեք անձանց կողմից ստեղծած շղթայի մեջ:
Կա երեք քաղաքական գործից.
-մեկը վատը,
-մյուսը՝ շատ վատը,
-երրորդը՝ պատիժ մեր գլխին՝ նախորդ երկուսի կողմից:
Եվ այս համատեքստում անտեղի չի լինի հիշատակել Հայաստանի նորագույն պատմության
երեք նախագահների հարթակ ելնելու և նրանց գաղտնի ընկերության հանգամանքը: Առաջին
հայացքից միմյանց ատելով ատող երեք հոգի ձեռք ձեռքի տված բարձրանում են
աստիճաններով վեր: Մեծին հետևից բրդում է միջինը, միջինին էլ հրում է փոքրը:
Առաջինի ժամանակ քաղաքական սպանությունները սովորական բնույթ կրող բաներ էին,
ինչպես օրինակ՝ հաց ուտելն ու լողանալը (վերջին երկուսը առաջինի հետ ոչ մի կերպ չի
ասոցացվում, չէ՞): Բայց այդ ժամանակ մարդկանց դժվարությամբ էր հասնում
տեղեկատվությունը, բոլորն ուղղակի մտածում էին, թե ինչպե՞ս գոյատևել:
Երկրորդի գալուստը ազդարարվեց միջազգային հնչեղություն ձեռք բերած ահաբեկչությամբ:
Երրորդը եկավ Քուրկիկ Ջալալիի վրա նստած ու արյունալի մարշով նստեծ Բ26-ի
բազկաթոռին:
Այդ ողջ ընթացքում, նրանցից յուրաքանչյուրն իր վրա հանձն էր առնում իր հաջորդի
դեմքին առատ ցեխ նետելու սուրբ գործը՝ կարծես հատուկ, մտածված ու պայմանավորված:
Ապա մի հիշեք: Տեր – Պետրոսյան Լյովը քլնգում էր ինպես Քոչարյան Ռոբերտին,
հետագայում նաև Սարգսյան Սերժին: Ապա եկավ Երկրորդը, և հիշեցրեց առաջինին: Հօ չէր
հիշում, հօ չէր հիշու՜մ: Հերթը եկավ ու բերեց երրորդին: Որոշ ժամանակ անց երկրորդը
սկսեց դժգոհել ու քննադատել, նրան միացավ առաջինը (կարծես մի քիչ առաջ դրանք իրար
չէին քլնգում) և մտագրոհին կպավ երրորդը: Փոխադարձ մեզամղության կենտրոնացնում էր
բոլորիս ուշադրությունը այդ քաղաքական պիսսինգի վրա, այն ժամանակ, երբ մեկը մյուսի
գրպանը թաքուն փող էր դնում՝ ներկայացումը ճիշտ հունով տանելու համար:
Պատահականությու՞ն է… չե՛մ կարծում:
Վերջաբան
Այսօր Բելուչին Հռոմի Պապին ցուցադրում է ոչ միայն իր կրծքերը, այլև աստվածային
հետույքը: Գրգռված Պապու ախորժակը, սակայն, վաղուց արդեն հանգել է: Նա գիտակցել է,
որ ոչ մի բարեմասնությունն է իրեն հասանելի, ոչ էլ՝ մյուսը:
Բայց Պապու դերն առանձնացված է արդեն ոչ թե ընդդիմությանը, այլ ժողովրդին:
Ամենազոր մեդիայի միջոցով մեզ դարձրին տհասների ու ցածր իրավագիտակցություն
ունեցող զոմբիացած մասսաների, ապա անտուն շան տուր տվեցին մի չոր փայտով այնքան,
մինչև չորս թաթից երկուսը վերջնականապես չթուլացան, հետո էլ նույն մեդիայով ու
փայտով մի կտոր հին հացը ձեռքները ծպծպացնելով իրենց են կանչում, որ սովամահ
չսատկելու հույսով ապրող շուն – հանրությունը վախեվախ, բայց անելք մոտենա տիրոջը:
Միայն իրենց ուղեղներից ու մտածելու ամենակարող ունակությունից չհրաժարված
լուսավոր փոքրամասնությունն է զորու ըմբռնել դեպքերի ենթատեքստը, սակայն ուժ չունի
որևէ կերպ, որևէ բան փոխելու:
Խղճու՞մ եմ ժողովրդիս:
Հըը՛ն: Մեր եփած կղանքը մեզնից բացի ոչ ոք չի ուտի…
Հ.Գ. Փաշինյան Նիկոլը, որն ընթացող ներկայացման գործող անձերից է, մի հիանալի բառ
վերջերս հորինեց. պադավատապետություն:
Մեր պադավատապետությունը թող ձե՛ր բողազին կանգնի, որ կռտության ու քյաչալության
վախարար Ճաշոտյանի նմանները կարողանան հակառակ անցքից մտնել, կարճ օրգանական
ճանապարհ հատել ու իրենց փայ պադավատը նստել: