Ես վայելում էի իտալական բոլոր ծովերի ալիքներից հյուսված քամին։
Աթոռս մի քիչ չոր էր, բայց ստվերում էր դրված ու դա նվազեցնում էր
անհարմարավետությունն աթոռի, որն այդքան չոր էր։
Պիզան շատ փոքր էր մեծ քաղաք համարվելու համար, իսկ իմ
հիշողությունները շատ մերկ էին ու մեծ՝ փոքր համարվելու համար։ Լայն ու կաթնագույն
գլխարկս տարիքիս համահունչ էր։ Ես լողափային հանդերձանքով չէի փայլում։
Տրամադրությունս էլ լողազգեստային չէր։ Դիմացս մի բաժակ կապուչինո էր, միդասական
կռոասան ու մի բաժակ ջուր։
Ջուրը մարգարիտ է, այն փայլում է, ձգող ու անհավանական կրքոտ։ Միակ
զրուցակիցս, ում հետ կարող եմ խոսել ոչնչից ու լռել ամեն ինչից։ Այն հոսում է
երակներումս արյունից առավել ու ստիպում բաբախել սիրտս ավելի արագ, քան էս աննշան
Երկիր մոլորակը կշվվար իր առանցքի շուրջ։
Ծովն է իմ օրն ու գիշերը, որում մեջքի վրա հանդարտ հոսում ու
լողում է լուսինը։
Լայն փռված գլխարկս փողփողում է։ Հիշողութւոններս ձեռքիցս խլում են
բաց տանիքով ավտոմեքենայիս բանալիներն ու չքվում մերձափնյա անտառի խորքերը։
Ես իպատասխան ուղղակի ժտում եմ ու կծում անշոկոլադ կռոասանը, մի կում անում այդ տապին զովացած իմ մի բաժակ սուրճից ու զրուցում ավազի հետ։ Ոսկեգույն մանրագնդիկը
սողոսկել է թաթերիս արանքն ու խախում է մաշկիս սպիտակ եզրագծերի հետ։ Խուտուտ են
գալիս միայն երազանքներս, ժպտում են ցանկություններս, հիանում՝ մտորումներս, պայծառանում՝
գաղափարներս։
- Բարև, Դավիթ։
- Արդեն երրոդ բաժակ սուրճն եմ խմում։
- Ու՞ր էի։ Այստեղ։
- Սպասու՛մ էի։
- Սպասել չարժեր, ես քեզ հետ էի ողջ ընթացքում։
- Բայց․․․
- Կարծում ես, որ չէի՞ր տեսնում։
- Այո։
- Հարկավ։ Ես կողքիդ եմ նստածդ պահից։
- Իրոք որ։
Ու այդ դրախտում սպառնացող միակ հանդիպումն ինքդ քո հետ է, որ
կայանում է, առողջացնում քամին ու ջուրը հասցնում ծնկներիդ։
Աթոռը չոր է, բայց այն քո երևակայածն է, ուրեմն փափակացրու։
երկնքով հենց այն անկյունից, որով քո աչքն է հետևում դրանց։
Դու կամաց-կամաց փակում ես ափդ։ Լողափի ջրերը հետ են հոսում,
կարծես պատրաստվելով մի ուժգին հարվածով հետ վերադառնալ։ Ծովի կրծքերը մերկացած են, քարայրները սրածայր գոչում են քո փախուստը։ Դու նստած ես ինքդ քո հետ զրույցով
տարված, այն պահին երբ քո ձեռքի ափը ծածկում է ափը քո երազների։ Մեջքից հետևում
քաղաքն է, առջևում՝ ջուրը։ Քո վախճանը դու ես, քո ձեռքն է դահիճը, քո մտքում
գեհենն է, քո սրտում հանգստությունը, որ պիտի ընգկնես սեփական աջով։
Ձեռքիդ ափը փակվում է։ Առջևում տեսնում ես վեր խոյացող Միջերկրական
ծովը, որը ալիքով շունչ է տալու թոքերիդ, իսկ մեջքիդ ծածկվելու է մի ողջ
պատմություն, քաղաք, մշակույթ, անցյալ, որ պատիվ է, հպարտություն, բայց անկոտրում
վկա քո հիշողությունների։
Դու կենտրոնում ես, չոր աթոռին, զոհասեղանի առաջ, հանուն գրի, մի
բաժակ սուրճով ու ընկերակցությամբ։
Գլխավերևում հայտված աշտարակը հասնում է ծոծրակիդ, ջուրը կաթում է
ճակատիդ, դու վեր ես նայում, ժպտում, հիանում ու կոպերդ ծածկում են աչքերդ, ինչպես
ափդ է ծածկում մարմինդ․․․
Երազ, որի համար արժե ապրել։